գլխավոր Քաղաքականություն Ի՞նչ են ուզում Ռուսաստանից Մերձբալթյան երկրները

Ի՞նչ են ուզում Ռուսաստանից Մերձբալթյան երկրները

Մերձբալթյան երկրների արտգործնախարարները դատապարտում են Ռուսաստանի իրավապահ մարմինների «ագրեսիվ գործողությունները» Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների նկատմամբ և ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ ընդունել այդ գործողությունների պատասխանատուների նկատմամբ:

Այս մասին ասվում է նախարարների ընդհանուր հայտարարությունում, որը Twitter-ում տեղադրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, գրում է eadaily.com կայքը:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանում խաղաղ ցույցերի մասնակիցների ձերբակալումը: Այս մարդկանց անհապաղ պետք է ազատ արձակել: ԵՄ-ում մենք բոլորս պետք է վճռականություն ցուցաբերենք և հաստատենք պատժամիջոցները Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ձերբակալությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքով չարտոնագրված ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որին ձերբակալել են հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես: