գլխավոր Քաղաքականություն Չորս բոլոր վիշտ է.Սենոր Հասրաթյան

Չորս բոլոր վիշտ է.Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եռաբլուրում եմ… Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Բայց այդ ամենն, ասես, երկրային չէ, այդ ամենն ավելի շատ բնական ու աստվածային է… Անմահության շունչ կա այստեղ և անտես ու անմեկնելի մի խորհրդավորություն… Այստեղ բոլոր ննջեցյալները հավասար են… Այստեղ հնարավոր չէ տարբերել շատ ու քիչ արածով… Նրանք բոլորը հավասար են, քանի որ ունեն նույն ճակատագիրը… Նրանք անմահներ են…Հ.գ.- Երևանի փողոցներում եմ… Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսն՝ անհոգ, իսկ որոշներն էլ ոչինչ չասող հայացքներով… Այստեղ ամեն ինչ երկրային է, ինչ-որ տեղ անբնական, իսկ գուցե նաև արհեստական… Այստեղ բոլորը հավասար չեն, քանզի տարբեր են նրանց ճակատագրերը…»: