գլխավոր Քաղաքականություն Անհամաձայնության ակցիա՝ Մոսկվայի կենտրոնում

Անհամաձայնության ակցիա՝ Մոսկվայի կենտրոնում

Մոսկվայի կենտրոնում ՝ Պուշկինյան հրապարակում կազմակերպված ակցիային շուրջ 4 հազար մարդ է հավաքվել, հայտնել են մայրաքաղաքի՝ Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունից:

Նշենք, որ հունվարի 23-ին տեղի ունեցած ակցիային մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները։ ՌԲԿ-ի թղթակցի գնահատմամբ ՝ դեռ ակցիայից առաջ ձերբակալվել էր 40 մարդ ։

Reuters-ը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ:

ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ ձերբակալվածների մասին տեղեկություններ չի հաղորդվում ։