գլխավոր Քաղաքականություն Գազատար են պայթեցրել

Գազատար են պայթեցրել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է Petróleos de Venezuela (PDVSA) նավթային պետական ընկերության գազատարի պայթեցումը, որը նա անվանել է ահաբեկչությունը: Հարձակումը հանգեցրել է երկրի արևելքում գտնվող Անսոատեգի նահանգի օբյեկտների զանգվածային հրդեհի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Այսօր մենք վերապրել ենք արևելյան գազատարի վրա իրականացված ահաբեկչությունը, որը հսկայական հրդեհի պատճառ է դարձել, հրդեհը ներկայումս վերահսկվում է Petróleos de Venezuela-ի աշխատակիցների կողմից»,- ասել է Մադուրոն:

Երկրի ղեկավարի խոսքերով՝ միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, PDVSA- ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: Նա ահաբեկիչներ ու վախկոտներ է կոչել հարձակման կազմակերպիչներին, որոնք մտադիր էին խափանել տեղի նավթավերամշակման գործարանի գազի մատակարարումը:

Ավելի վաղ Մադուրոն բազմիցս մեղադրել է Կոլումբիային և ԱՄՆ-ին կապի համակարգերի, էներգիայի և նավթի վերամշակման օբյեկտների վրա հարձակման մեջ: Այնուամենայնիվ, Վենեսուելայում հարձակումներ նախապատրաստելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալված այս երկրների քաղաքացիները հերքում են իրենց կառավարությունների հետ կապերը: