գլխավոր Միջազգային «King’s Man: Սկիզբը» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է

«King’s Man: Սկիզբը» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է

Disney-ը հետաձգել է 20th Century Studios-ի և Searchlight-ի արտադրած մի քանի ֆիլմերի պրեմիերաներ:

Դրանց թվում է նաև «King’s Man: Սկիզբը» ֆիլմը, որի պրեմիերան 2021 թվականի մարտի 12-ի փոխարեն կկայան օգոստոսի 20-ին:

Բացի այդ, Disney-ը ժամանակացույցից հանել է «Բոբի ճաշարանը» մուլտֆիլմը: Այն պետք է դուրս գար ապրիլի 9-ին: