գլխավոր Հասարակություն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Հունվարի 22-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում, Արագած, Սարալանջ և Կայք գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Գետամեջ գյուղում և Սյունիքի մարզի Նորավան գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։