գլխավոր Միջազգային Ռուսաստանի տարբեր մարզերում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել շուրջ 300 անչափահաս. РИА...

Ռուսաստանի տարբեր մարզերում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել շուրջ 300 անչափահաս. РИА Новости

Մոտ 300 անչափահասներ բերման են ենթարկվել Ռուսաստանում տեղի ունեցած չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, որից մոտ 70-ը՝ Մոսկվայում, և մոտ 30՝ Սանկտ Պետերբուրգում, ասել է Ռուսաստանի Դաշնությունում Երեխաների իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան:

«Այժմ հաշվարկն ընթանում է, նախնական տվյալներով, Ռուսաստանի տարբեր մարզերում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել շուրջ 300 անչափահաս. շատ երեխաների թույլ են տվել տուն գնալ: Երեխաները տեղ չունեն անօրինական գործողությունների մեջ, և նրանց կյանքում դե տեղ չպետք է ունենա», – ընդգծեց Կուզնեցովան, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: