գլխավոր Քաղաքականություն Իրանի ԱԳՆ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի երկուշաբթի

Իրանի ԱԳՆ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի երկուշաբթի

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում կմեկնի 5 երկրներ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հաղորդմամբ՝ Զարիֆի գլխավորած պատվիրակության՝ քաղաքական և երկկողմ հարաբերություններին առնչվող խորհրդակցություններին նվիրված շրջագայությունը կսկսի երկուշաբթի:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Զարիֆը հանդիպումներ կունենա իր պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, համատեղ նախագծերը և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Tert.am