
Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իրենց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:
«55-ամյա Սերժիկ Ավագյանի ընտանիքը եկել էր Հայաստան, Գյումրիում են ժամանակավոր ապաստանել, ինքը հրաժարվել էր գալ, թաքնվել էր նկուղում, իսկ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը ամուսնացած չէր, քրոջ հետ էր բնակվում, ինչ արել են, չի համաձայնել դուրս գալ գյուղից»,-ասաց նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ հանգամանքներում են բնակիչները մահացել:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։