գլխավոր Իրադարձային Մահացել է լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը

Մահացել է լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ Այս մասին ասվում է նրա թվիթերյան էջում:

Լրագրողը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
Երեք շաբաթ առաջ լրագրողը հոսպիտալացվել էր կորոնավիրուսով:

Հեռուստահաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուով, որը վարել է 1985-ից 2010 թվականներին: Նա հարցազրույց է վերցրել ավելի քան հիսուն հազար քաղաքական գործիչներից, դերասաններից, մարզիկներից և այլ հայտնի մարդկանցից: