գլխավոր Իրադարձային Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելով՝ իշխանությունները հօդս ցնդեցրին միֆը, թե կան նախկիններ և նորեր, այս մասին այսօր մտավորականների, գիտնականների, իրավաբանների հավաք-քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Ըստ նրա՝ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին, կոռումպացված և կեղծարար մարդ Հայաստանում չկա։ «Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակումը շատ վատ հետևանքներ է ունենալու»,– ասաց նա։

Ավետիք Իշխանյանի խոսքով` այս իրավիճակում, երբ մենք կորցրել ենք երկրի զգալի մասը, չի կարելի խոսել ինչ-որ հարցերից ինչպիսիք են ժողովրդավարական քայլերը, սահմանադրական  քայլերը։

Վերջինիս պնդմամբ` այս քննարկումները պետք է վճռական գործողությունների հանգեն, որովհետև արդեն հայկական կողմից հնչում են արտահայտություններ, որոնց մասին թշնամին կերազեր, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանական է, քանի որ նախկինում մեծամասմամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել։