գլխավոր Իրադարձային ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին 📷

ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին 📷

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, ոստիկանությունը բարձրախոսի միջոցով ակցիայի մասնակիցներին նախազգուշացնում է սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների և ձեռնոցների օգտագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ակցիան արտոնված չէ։ 

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ակցիայի մի շարք մասնակիցների։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև ՌԴ-ի այլ քաղաքներում։

Ձերբակալվածների թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան։

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: 

Ավելի վաղ Նավալնիի շտաբները կոչ էին արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն օրերս ձերբակալված քաղաքական գործչի: