գլխավոր Սպորտ 🎥 NBA. Դոնչիչը հաղթանակ է բերում Դալլասին, Քլիփերսի հաղթարշավը շարունակվում է...

🎥 NBA. Դոնչիչը հաղթանակ է բերում Դալլասին, Քլիփերսի հաղթարշավը շարունակվում է և այլ արդյունքներ

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Դալլաս Մավերիքը» 122:117 հաշվով հաղթեց «Սան Անտոնիո Սփըրսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Լուկա Դոնչիչն էր՝ 36 միավոր և 11 փոխանցում: «Դալլասը» հաղթեց երկրորդ հանդիպումն անընդմեջ:

«Լոս Անջելես Կլիպերսը» 120։106 հաշվով հաղթեց «Օկլահոմա Սիթի Թանդերին»: Հաղթողների կազմում Կավայ Լեոնարդը վաստակեց 31 միավոր: Պարտվողների կազմում 30 միավոր վաստակեց Շեյ Գիլջես-Ալեքսանդրը: «Կլիպերսը» տարավ իր 6-րդ անընդմեջ հաղթանակը:

NBA. Կանոնավոր մրցաշրջան

Սան Անտոնիո – Դալլաս – 117: 122
Քլիփերս – Օկլահոմա Սիթի – 120: 106
Սակրամենտո – Նյու Յորք – 103: 94
Ֆենիքս – Դենվեր – 126: 130
Քլիվլենդ – Բրուքլին – 125: 113
Ֆիլադելֆիա – Բոստոն – 122: 110
Տորոնտո – Մայամի – 101: 81
Մինեսոտա – Ատլանտա – 98: 116
Ինդիանա – Օրլանդո – 120: 118
Շարլոտա – Չիկագո – 110: 123
Դեթրոյթ – Հյուսթոն – 102: 103