գլխավոր Տեխնո Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Մի քանի երկրներում Facebook սոցկայքի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները:

Նշվում է՝ սոցիալական ցանցի աշխատանքից հիմնականում դժգոհել են օգտատերերն ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և Ճապոնիայից:

Ամերիկացիների 85%-ը հայտնել է, որ սոցիալական կայք մուտք գործել չի ստացվել, 5%-ը բողոքել է լրահոսից, իսկ օգտվողների ևս 8%-ի մոտ կայքն ընդհանրապես չի աշխատել:

Գրեթե նույն պատկերն է գրանցվել Մեծ Բրիտանիայում: Այստեղ օգտատերերի 68%-ը չի կարողացել մուտք գործել սեփական օգտահաշիվ, 15%-ը հայտնել է հավելվածի աշխատանքի խափանման մասին, ևս 17%-ն ընդհանրապես չի կարողացել օգտվել կայքից: