գլխավոր Իրադարձային Լուսադեմին Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք

Լուսադեմին Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք

Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հանրապետության տարածքում hունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում hունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։