գլխավոր Քաղաքականություն Գագիկ Ջհանգիրյանը նորից շահարկել է Հոկտեմբերի 27-ի գործը

Գագիկ Ջհանգիրյանը նորից շահարկել է Հոկտեմբերի 27-ի գործը

Փաշինյանի «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամ նշանակված Գագիկ Ջհանգիրյանն այսօր հերթական անգամ շահարկել է Հոկտեմբերի 27-ի գործը՝ իր թեկնածության հանդեպ եղած օբյեկտիվ դժգոհությունը ներկայացնելով, իբր, «վախ հոկտեմբերի 27-ի բացահայտումից»:

Նույն Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի ժամանակ եղել է զինդատախազ և հետևողականորեն համոզում էր հանրությանը, որ գործը բացահայտված է:

Նույնը նա կրկնել է նաև 2017թ.-ին «Փաստ»-ին տված հարցազրույցում ասելով՝ «Հոկտեմբերի 27-ի գործով ինչ-կա չկա բացահայտված է»: Եվ այսօր ԱԺ ամբիոնից նորից շահարկեց թեման ու զոհերի արյունը՝ կրկին ծառայեցնելով իր այսրոպեական քաղաքական շահին:

Համացանցում տարածվեց նաև Ջհանգիրյանի ու Անդրանիկ Քոչարյանի ձեռագիր նամակը, որով նրանք Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հաշված ժամեր անց, երբ զոհերի արյունը դեռ չէր սառել, շտապել էին այնժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ՝ պահանջելով իրենց պաշտոնների նշանակել: