գլխավոր Իրադարձային Տիկին Թովմասյանի հնչեցրած փաստն իրականությանը չի համապատասխանում. Սուրեն Գրիգորյան

Տիկին Թովմասյանի հնչեցրած փաստն իրականությանը չի համապատասխանում. Սուրեն Գրիգորյան

Թագուհի Թովմասյանի հնչեցրած այն պնդումը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական է գնահատել Դավիթ Խաչատուրյանի՝ Բաց հասարակությունների հիմնադրամում աշխատելու հանգամանքն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Պատգամավորը նկատեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը հրապարակման ենթակա չէ․ «Վատ ավանդույթ է ձևավորվում, որ մեջբերումներ են կատարվում այդ եզրակացությունից։ Դրանց իրավունքը չունենալով՝ իմ գործընկերը մեջբերում է։ Չարյաց փոքրագույնը կլիներ, որ գոնե այդ մեջբերումն իրականությանը համապատասխաներ, բայց այս դեպքում անգամ այդ կոմպոնենտը չունենք։ Ցավոք սրտի նույն սահմանափակմամբ պայմանավորված չեմ կարող մեջբերել, թե իրականում այդ եզրակացության մեջ ինչ է գրված, բայց տիկին Թովմասյանի հնչեցրած փաստը, թե Բաց հասարակությունների հիմնադրամում աշխատելուն տրվել է որևէ գնահատական, այդ թվում բացասական, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց պատգամավորը։