գլխավոր COVID-19 Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հավելյալ տեղեկություն ակումբը չի հայտնել։ Ֆրանսիացի մասնագետը բաց կթողնի վաղը կայանալիք «Ալավեսի» հետ հանդիպումը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ ֆորմատով է կայանալու այսօր նախատեսված հետխաղային մամուլի ասուլիսը։