գլխավոր Գլխավոր ԲԴԽ անդամի ընտրությանը երեք խմբակցություններից երկուսը չեն մասնակցի

ԲԴԽ անդամի ընտրությանը երեք խմբակցություններից երկուսը չեն մասնակցի

ԱԺ-ում տեղի է ունենում ԲԴԽ անդամի ընտրություններն ու լսումները։ Իշխանականը «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանը՝ չնայած օրենսդրական արգելքին։ Բայց «Իմ քայլին» օրենքը, կարծես թե, այնքան էլ չի հուզում։ Առաջադրվել է նաև ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր թեկնածությունը, որը «Բաց հասարակություններ Հայաստան», ավելի հայտնի որպես «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախագահն է։

Խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն, հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, այսինքն ԲԴԽ անդամներին ընտրելու են միայն իշխանական թևի պատգամավորներն ու անկախ ներկայացող պատգամավորները։