գլխավոր Գլխավոր Մրցույթ զորակոչիկների համար

Մրցույթ զորակոչիկների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Տեղեկությունը Facebook-յան էջում հայտնում է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը։

Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Գրառման մեջ նշվում է, որ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․-ի փետրվարի 20-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում, իսկ հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected] ու հեռախոս՝ +374 10 294416: