գլխավոր Իրադարձային Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդի է մասնակցել. Mediaport

Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդի է մասնակցել. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել և այժմ վարձով է տալիս:

«Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը 2006թ.-ին իր որդու անունով քաղաքապետարանից կեղծ աճուրդով շուկայականից անհամեմատ ցածր գնով Կ. Ուլնեցի փողում (Մանումենտ) ձեռք է բերել մեծ հողատարածք, որի մի մասի վրա կառուցած առանձնատունը այժմ տալիս է վարձով ՀՀ-ում գործող դեսպանությանը:

Ջհանգիրյանի մասին մյուս ուշագրավ դրվագներին կանդրադառնանք առաջիկայում»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: