գլխավոր Իրադարձային Նիկոլը դրանով նպատակ ունի դատարանները պահել իր վերահսկողության տակ․ այսօր բողոքի ակցիա...

Նիկոլը դրանով նպատակ ունի դատարանները պահել իր վերահսկողության տակ․ այսօր բողոքի ակցիա կլինի ԱԺ դիմաց

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` 11:00-ին, լինելու եմ ԱԺ դիմաց` իմ բողոքը հայտնելու Աժ-ում ԲԴԽ անդամների ընտրության վերաբերյալ։ Փաստորեն, նախկիննների դեմ պայքարող Իմ Քայլը խմբակցությունը որոշել է այսօր իր թիմը համալրել ամենանախկիններով` Գագիկ Ջահանգիրյանի դեմքով` նրան ընտրելով ԲԴԽ անդամ։ Նիկոլը դրանով նպատակ ունի Ջահանգիրյանի միջոցով նաև դատարանները պահել իր անմիջական վերահսկողության տակ` դարձնելով իր քմահաճույքների կատարման գործիք։ Դավաճանների իշխանությունը պետք է հեռանա, այլ ոչ թե այսպիսի քայլերով փորձի երկարացնել իր իշխանության օրերը»։