
Փետրվարին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը, հավանաբար, կհասնի 500 հազարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է gazeta.ru-ն:
«Թույլ տվեք պարզ լինել. Իրավիճակը կշարունակի վատթարանալ նախքան լավանալը», – ավելացրել է Բայդենը:
ԱՄՆ-ը վիրուսի տարածմամբ աշխարհում առաջին տեղում է. վարակվել է 24,5 միլիոն մարդ, մահացել է 408 հազար մարդ:
Ավելի վաղ Բայդենը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ Լինքոլնի հուշահամալիր այցելելիս նկատվել էր առանց դիմակի: