գլխավոր Քաղաքականություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը արցախյան հակամարտության հիմնախնդրի...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը արցախյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման հարցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի կարգավորման հարցում։ Ըստ armeniasputnik.am-ի՝ տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այսօր դեսպան Թրեյսին հանդիպեց վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։ Դեսպանը շեշտեց նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել տվյալ փորձագետները, հայտնի չէ։