գլխավոր Շոուբիզնես Ռուսաստանում արգելել են «Մահվան տետր» անիմեն

Ռուսաստանում արգելել են «Մահվան տետր» անիմեն

Սանկտ Պետերբուրգի Կոլպինսկի շրջանային դատարանն արգելել է Ռուսաստանում «Մահվան տետր» անիմե սերիալը: Այս մասին հայտնում է քաղաքի դատարանների մամուլի ծառայությունը։

Դատարանում ուսումնասիրել են ճապոնական մուլտսերիալը։ Անիմեում հայտնաբերել են բռնություն, դաժանություն և ինքնասպանության կոչեր։ Կոլպինսկի շրջանային դատարանը սերիալը համարել է «տեղեկատվություն, որի տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված է»:

Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի դատախազությունը հայցեր էր ներկայացրել Կոլպինսկի շրջանային դատարան՝ պահանջելով արգելել Ռուսաստանում մի շարք անիմե սերիալներ։ «Մահվան տետր»-ը ճապոնական մուլտֆիլմերի աշխարհում հայտնիներից մեկն է։ Սերիալը պատմում է մի աշակերտի պատմությունը, ում ձեռքին հայտնվել է մահվան Աստծո արտեֆակտը։