
«Նյուպորտի» դարպասապահ Թոմաս Քինգը գոլի հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի 23-րդ տուրում՝ «Չելտենհեմի» դեմ խաղում (1-1):
Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական Twitter- ը հաստատել է, որ սա պաշտոնական խաղերում երբևէ խփված ամենահեռու տարածությունից գրանցված գոլն է: Քինգը 96.01 մետրից հարվածեց մրցակցի դարպասին ՝ գերազանցելովԱսմիր Բեգովիչի ռեկորդը, որը բոսնիացին սահմանել էր 2013-ին «Սթոք Սիթիի» կազմում «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (91,9 մ):