
Sputnik Արմենիան զրուցել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։
«Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը տևական ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում։ Այն պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Այս պահի դրությամբ կարգավիճակի կարևոր ուղղություններից մեկը մեր սուբյեկտայնության պահպանումն է, սկզբում պահպանումը, այնուհետև ուժեղացումը։ Սա դե ֆակտո ճանաչման կարևոր ուղղություններից է»,- ասաց նա։
Բաբայանի խոսքով` տարածաշրջանում որպես սուբյեկտ, որպես աշխարհաքաղաքական գործոն մնալու համար առաջնահերթ պետք է ջանքեր գործադրել Արցախի դե ֆակտո ճանաչման ուղղությամբ, որին կհաջորդի դե յուրե ճանաչումը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։