
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքում գտնվող 68ա և 66/1 հանրակացարանների բնակիչներն ահազանգում են, որ այլևս հնարավոր չէ այնտեղ ապրել, շենքը վթարային է, մարդկանց կյանքը՝ վտանգված:
Բնակիչներից Աբրահամ Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել ք, թե ինչ վիճակում է շենքը՝ պատերն աստիճանաբար էլ ավելի են խարխլվում, քարերը թափվում են.
«Այս ընթացքում, որ ձյունը եկել է, անընդհատ կաթացել է տանիքից, առաստաղը փլուզվել է, ունենք նաև պատշգամբների հետ կապված խնդիր: ԱԻՆ-ից մասնագետներ են եկել, պարզապես ասել են, որ չօգտագործենք պատշգամբները: 5-րդ հարկի ամբողջ պատշգամբը փլվել է, ոչ 4-րդ, ոչ 5-րդ հարկի բնակիչները չեն կարողանում օգտվել պատշհամբից, դեպքեր են եղել, որ քարերը երեխաների վրա են ընկել»:
Քաղաքացու խոսքով՝ ցրտի հետևանքով խնդիր է առաջացել նաև շենքի կոյուղատարի հետ.
«Ներկա պահին չենք դիմում կառավարությանը, որովհետև գիտենք, թե Հայաստանն ինչ վիճակում է, բայց քաղաքապետարանը, թաղապետարանը պետք է զբաղվեն, օգնեն, որ այս շենքի հարցը լուծվի, դիմում ենք, բայց ապարդյուն է, ոչ մի արձագանք չկա, ոչ մի բան չեն անում, որ գոնե վնասված կոյուղին վերանորոգվի, որպեսզի մարդիկ կարողանան սանհանգույցներից օգտվեն: Ամբողջ կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները, ինչպես նաև՝ շենքի բակ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։