գլխավոր Քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ։ Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»։