գլխավոր Միջազգային Աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը. Ռոհանի

Աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, Ռոհանին հավելել է, որ Իրանը պատրաստ է տարածաշրջանային հանգույց դառնալ գազի և էլեկտրաէներգիայի արտադրման և արտահանման համար:

Հինգշաբթի ելույթ ունենալով գազի վերամշակման խոշոր գործարանի բացմանը նվիրված տեսաժողովի ժամանակ՝ իրանցի նախագահն էներգիան բնութագրել է որպես ազգային հզորության աղբյուրներից մեկը:

Վերջինս նկատել է, որ Իրանը հասել է այն մակարդակին, երբ կարող է օրական մեկ մլրդ խորանարդ մետր գազ արդյունահանել:  

Ընդգծելով երկրի յուրահատուկ դիրքբ էներգետիկ պաշարների առումով՝ Ռոհանին նշել է, որ աշխարհն ունի իրանական նավթի և գազի կարիքը:

Ռոհանիի խոսքով՝ Իրանն ունի գազի խոշորագույն պաշարներն աշխարհում, որոնք գնահատվում են 32 տրիլիոն խորոնարդ մետր:  

«Մենք պարտավոր ենք լինել աշխարհում 5 առաջատար գազ արտահանողների կազմում: Մենք պետք է գազ արտահանենք ոչ միայն արևմտյան, այլև հարավային և արևելյան երկրներին»,- հավելել է Ռոհանին:

Tert.am