գլխավոր Գլխավոր Դատարանը չեղարկեց Արայիկ Հարությունյանի որոշումը

Դատարանը չեղարկեց Արայիկ Հարությունյանի որոշումը

Դատարանը անվավեր է ճանաչել նախկին նախարարի որոշումը․ Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Ամատունի Վիրաբյանը պաշտոնից ազատվել էր հարկեր չվճարելու մեղադրանքով։ Սակայն դատարանը չեղարկել է այդ որոշումը, քանի որ այդ ընթացքում հարկեր չէին վճարել բոլոր ՊՈԱԿ-ները, հետագայում հարցը լուծվել է։

Onnet.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը նշեց, որ դեռ մեկ ամիս կա դատարանի որոշումը ուժի մեջ մտնելու համար։ Նախարարությունը դեռ կարող է բողոքարկել այդ որոշումը։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ ցանկություն ունի՞ Ամատունի Վիրաբյանը վերադառնալ իր հին պաշտոնին, թե՝ ոչ, նա պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա։