գլխավոր Facebook Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին

Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին

Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին

Հարցում

Պարոն Միքայելյան,

Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,

2. Արդյո՞ք Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․

3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում սկսված զինված ընդհարումներին,

4. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,

5. Ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։

Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են»։