գլխավոր Գլխավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրաժարվում են ասել՝ Շուշին հայկակա՞ն է, թե՝ ոչ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրաժարվում են ասել՝ Շուշին հայկակա՞ն է, թե՝ ոչ

Դո՞ւք էլ եք կասկածում, որ Շուշին հայկական է եղել, որովհետև երեկ վարչապետի հայտրարությունը լայնորեն քննադատվեց․ ԱԺ-ի խմբակցությունների հետ հարցուպատասխանի ժամանակ Tert.am -ի լրագրողը դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

«Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավորները հեռացան՝ չմեկնաբանելով հարցը, լրագրողը շարունակեց՝ փաստորեն դո՞ւք էլ եք կասկածում, ձեր համա՞ր էլ է պատմությունը խորհրդային միությունից սկսվում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորրյանն ասաց, որ հարցին կարող է պատասխանել ճեպազրույցից դուրս, լրագրողը հակադարձեց՝ այդ հարցը հետաքրքրում է բոլորին՝ կարող եք կարճ արձագանքել:

«Սպասում եմ, մոտեցեք, դրեք ձեր լրատվականում, ում հետաքրքրում է, թող թող տեսնեն»,- ասաց նա: