
Կառավարության ճեպազրույցների ժամանակ առողջապահության նորանշանակ իրավաբան նախարարին հարցրին ամուսնու աղանդավոր լինելու մասին։ Հիշեցնենք, որ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նրա ամուսինը «Ռեմա» աղանդավորական կազմակերպության քարոզիչներից է։ Նրա խոսքով յուրաքանչյուրը ազատ է իր կրոնական հայացքներում․
«Ըստ սահամանադրության կրոնի ազատության մասին կետի, յուրաքանչյուրն ազատ է իր կրոնական հայացքներում, այլ բան ասել չեմ կարող»։
Ի դեպ, Սահմանադրության մեջ կրոնի ազատության վերաբերյալ որևէ կետ չկա։ Նախարարը երևի նկատի ուներ խղճի ու դավանանքի ազատության մասին հատվածը։