գլխավոր Իրադարձային Շիրակը նոր մարզպետ ունի

Շիրակը նոր մարզպետ ունի

Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել: Մեկ այլ որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:

Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ: