գլխավոր Գլխավոր Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՝ ոչ․ առողջապահության նախարարը խուսափեց պատասխանել

Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՝ ոչ․ առողջապահության նախարարը խուսափեց պատասխանել

Կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ լրագրողների «ձեռքն ընկավ» առողջապահության նորանշանակ նախարարը։ Դե այն հայտնի նախարարը, որը կրթությամբ իրավաբան է, սկեսուրը փայաբաժին ունի առողջապահական բիզնեսում, ամուսինն էլ աղանդավոր է։ Հենց այդ նախարարը, ի թիվս այլ սկանդալային հայտարարությունների, որոնց հերթով կանդրադառնանք, առողջապահության նորանշանակ նախարարի ամենահաճախ հնչեցրած արտահայտությունն էր՝ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել»։ Լրագրողների հարցին, ինչպե՞ս եք զգում այն կառավարությունում, որի ղեկավարը երեկ ԱԺ ամբիոնից սպասարկում էր Ադրբեջանի շահը, նախարարը պատասխանեց․

«Իմ կարծիքով վարչապետը սպասարկում է Հայաստանի շահը, ես համաձայն չեմ Ձեր կարծիքի հետ»։

Սակայն նրան հիշեցրեցին Փաշինյանի երեկվա մտքի գոհարները Շուշիի վերաբերյալ, այն է՝ «Շուշիի բնակչությունն 90 տոկոսով ադրբեջանցիներ էին։ Հիմա այդ կարգավիճակում Շուշին հայկակա՞ն քաղաք էր»։

Ու նույն հարցը տվեցին նախարարին, Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՝ ոչ։ Նախարարը չհնչեցրեց ոչ մի ուղիղ պատասխան, առհասարակ պատասխան չհնչեց ու այդպես էլ բոլորիս համար մութ մնաց, ըստ առողջապահության նորանշանակ իրավաբան նախարարի՝ Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՝ ոչ։