գլխավոր Գլխավոր Մեր աչքի առաջ Փաշինյանը շարժվելու է դեպի Ադրբեջան. Արամ Գաբրիելյանով

Մեր աչքի առաջ Փաշինյանը շարժվելու է դեպի Ադրբեջան. Արամ Գաբրիելյանով

«Փաշինյանի երեկվա ելույթը մի բանի մասին է խոսում. Նա իր հետևից կամուրջներ է այրում ։ Նա չի կարող չհասկանալ, որ երկրի վրա ապրելու վայր գրեթե չի մնացել»,- այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը ու հավելել, որ այնտեղ, ուր հայեր են ապրում, Փաշինյանի համար տեղ չկա։ Դա է պատճառը, որ վարչապետն իր հետևից հետևից այրելով ամեն ինչ, վճռական քայլ է արել, որպեսզի նրան ապրելու տեղ տան Ադրբեջանում կամ Թուրքիայում։

«Մեր աչքի առաջ Փաշինյանը շարժվելու է դեպի Ադրբեջան։ Երեկվա հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանական քաղաք է, միայն դավաճանական ճանապարհի սկիզբն է։ Ես կարող եմ նկարագրել Փաշինյանի երազանքը։ Նա ուզում է լինել մի երկրի ղեկավար, որտեղ ապրում է 500 հազար մարդ, ովքեր իրենց հայ են համարում. այդ մարդիկ Եհովայի վկաներ են, ԼԳԲՏ համայնքը կծաղկի և բանակ չի լինի, միայն տականքներից բաղկացած ոստիկանությունը լիովին կենթարկվի թուրքական սուլթանին։ Ահա այսպիսի պետությունում Փաշինյանը կարող է հավերժ իշխել։ Հիմա էլ Նիկոլն ու իր «Իմ քայլը» հուսահատ փորձեր են անում հենց այսպես վերափոխել Հայաստանը»,- գրել է Գաբրիելյանովը։