գլխավոր Իրադարձային Կյանքից հեռացել է Արարատի նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը

Կյանքից հեռացել է Արարատի նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը

«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը»,- գրում է երևանյան թիմի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Անվանի ֆուտբոլիստը 60 տարեկան էր։

Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-ին, «Հավերժություն» սգո սրահում։