գլխավոր Իրադարձային Շիրակը վաղվանից նոր մարզպետ կունենա

Շիրակը վաղվանից նոր մարզպետ կունենա

ՀՀ կառավարության վաղվա նիստում Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ, իսկ Տիգրան Պետրոսյանը կազատվի այդ պաշտոնից։ Հարցերը ներառված են նիստի օրակարգում։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ Mediaport-ի՝ Շիրակի ապագա մարզպետի հայրը՝ Ավետիք Հարությունյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ «Հայաստան համահայկական հիմնադրամին» առնչվող քրգործում, քրեական հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով: Այս պահին Վարդանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը հենց Հովհաննես Հարությունյանի հայրն է: