գլխավոր Իրադարձային Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու. Տիգրան Ավինյան

Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու. Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ գտնվում են ԴՆԹ նույնականացման փուլում են։ Նույնականացման գործընթացում ունենում ենք տվյալներ և վերջնական ցուցակները կհրապարակվեն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ կան նաև անհետ կորածներ, սակայն չի ցանկանում թիվ հնչեցնել՝ ո՛չ զոհերի, ո՛չ անհետ կարծների վերաբերյալ, որովհետև վերջնական թիվը զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից։ Ավինյանը վստահեցրեց, որ զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը և ՊՆ-ն վերջնական ցուցակների ճշգրտումով՝ գերիների, անհետ կորածների և զոհվածների նույնականացումներով կներկայացնի։

Ինչ վերաբերում է ծանր վիրավորումներ ստացած զինծառայողներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150 անձը։

«Ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագուն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը», – ասաց Տիգրան Ավինյանը։