գլխավոր Իրադարձային Մադրիդում պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել

Մադրիդում պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել

Մադրիդում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս մի քանիսը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել են La Vanguardia պարբերականի Twitter-ի էջում՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Հաղորդվում է, որ տեղական թեմին պատկանող շենքում ապրել են հոգեւորականներ, նրանցից առնվազն մեկը գտնվում է փլատակների տակ: Առնվազն երկու մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, հայտնի է նաեւ այն մասին, որ շենքի ներսում պայթյունից հետո շարունակվում է հրդեհը:

Իսպանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած աղետի մասին հայտնի է դարձել հունվարի 20-ին։ Հզոր պայթյունը ոչնչացրել է տան առնվազն երեք հարկ։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։