գլխավոր Քաղաքականություն Կիևը չպետք է ուժ կիրառի Դոնբասում. Ղարաբաղը ձեզ օրինակ. ԵԱՀԿ նախագահ

Կիևը չպետք է ուժ կիրառի Դոնբասում. Ղարաբաղը ձեզ օրինակ. ԵԱՀԿ նախագահ

Ուկրաինան չպետք է մոռանա Դոնբասի և Ղրիմի մասին, սակայն այնտեղ պետք չէ ուժ կիրառել, ինչպես դա տեղի ունեցավ Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն՝ ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրինակ դառնալ Ուկրաինայի համար, Լինդեն ասել է. «Այո, այն առումով, որ դուք նույնպես չպետք է մոռանաք Ղրիմի և Դոնբասի մասին: Սակայն ոչ, այն առումով, որ երբեք պետք չէ ուժ կիրառել, քանի որ բռնի եղանակով կայուն խաղաղություն չես հաստատի»,- ասել է քաղաքական գործիչը:

Դիվանագետը հավելել է, որ «հենց այնպես չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով կողմերի միջև խաղաղ համաձայնագիր չկա»: