գլխավոր Քաղաքականություն Բայդենն ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չեղարկելու մասին հրամանագիր կստորագրի

Բայդենն ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չեղարկելու մասին հրամանագիր կստորագրի

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր Է առաջին իսկ օրը ստորագրել մի շարք հրամանագրեր, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, ինչպես նաև Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում Է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, փաստաթղթում նշված Է, որ «ընտրված նախագահ Բայդենն այսօր կձեռնարկի գործողություններ, որպեսզի դադարեցնի ԱՀԿ-ից դուրս գալու՝  նախորդ վարչակազմի կողմից սկսված գործընթացը»:

Նոր ուղեգծին համապատասխան՝ ԱՄՆ-ն մտադիր Է մասնակցել ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ կայանալիք հանդիպմանը:

Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվադնությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Փաստաթղում նաև նշված Է, որ «ընտրված նախագահը կստորագրի փաստաթուղթ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին»:

Սույն փաստաթուղթն արդեն այսօր ծրագրվում Է հանձնել ՄԱԿ, որպեսզի 30 օր անց ԱՄՆ-ն վերստին ձեռք բերի այդ համաձայնության մասնակցի կարգավիճակ: