
«Իմ քայլի» պատգամավորը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնել չկարողանալու հարցում մեղադրում է Ռուսաստանի նախագահին»,- գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։
«Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, ինձ թվում է՝ մենք պետք է օգնենք Ռուսաստանին՝ ունենալով նաև միջազգային աջակցություն այդ հարցում»,-ասում է «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ գերիների հարցը կարող է լուծվել Պուտինի կողմից Ալիևին «մի կոշտ կատեգորիկ զանգի հարց է»։ Իգիթյանը հարցադրում է նաև անում, թե ի՞նչն է խանգարում Պուտինի, որ չի զանգում։
Այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչն էր խանգարում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանին նախ լուծել գերիների վերադարձի, ապա հողերը թշնամուն հանձնելու հարցը։
Կամ ինչը՞ խանգարեց հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևի հետ ճաշող ու գինի խմող Փաշինյանին, նախքան հերթական համաձայնագիրը ստորագրելը, նախ լուծել գերիների վերադարձի հարցը»,- գրում է Mediaport-ը։