գլխավոր Քաղաքականություն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջակա ռեժիմով: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավարի օգնական Իա Մալկինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 5-ին պլանավորում Է անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջակա ռեժիմով Ալմաթիում»,- ասել Է նա: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահում Է Բելառուսը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ Է ԵԱՏՄ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: