գլխավոր Հասարակություն Գիտնականներն առաջին անգամ պարզել են՝ ինչ է եղել դինոզավրերի ոտքերի արանքում

Գիտնականներն առաջին անգամ պարզել են՝ ինչ է եղել դինոզավրերի ոտքերի արանքում

Բրիստոլի համալսարանի պալեոնտոլոգները առաջին անգամ հայտնաբերել են դինոզավրի կոյանոց: Այս մասին նրանք պատմել են Current Biology ամսագրի հոդվածում:

Պսիտակոզավրերը եղջյուրավոր փոքր դինոզավրեր են, որոնք ապրել են 130-100 միլիոն տարի առաջ ՝ ժամանակակից Ասիայի տարածքում: Սա դինոզավրերի ամենաշատ ուսումնասիրված տեսակներից մեկն է, բայց սա առաջին անգամն է, երբ գիտնականները հայտնաբերում են պսիտակոզավրի կոյանոցը:

Կոյանոցը հետին աղիքի ընդլայնված ծայրամասն է, որտեղ հավաքվում են միզասեռական համակարգի արտազատիչ և վերարտադրողական ուղիները: Այն հանդիպում է թռչունների, երկկենցաղների, սողունների և որոշ կաթնասունների մեջ: Այնուամենայնիվ, մինչ այժմ դինոզավրերի կոյանոցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր: