գլխավոր Հասարակություն Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում. Աբրահամյան

Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում. Աբրահամյան

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման խնդիրների լուծման որոնումներին զուգահեռ պետք է օպերատիվ լուծումներ գտնել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենսաապահովմամբ և բարեկեցությամբ ապահովման համար։

Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում։

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց՝ օգնություն ակնկալողից սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն ունեցողի դաշտ տեղափոխելու համար։

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա»,- գրել է Աբրահամյանը։