գլխավոր Գլխավոր Հողի գինը կբարձրանա․ Իմ քայլական պատգամավորը մեծ հույսեր ունի Ադրբեջանի հետ առաջիկա...

Հողի գինը կբարձրանա․ Իմ քայլական պատգամավորը մեծ հույսեր ունի Ադրբեջանի հետ առաջիկա առևտրից

Իմ կարծիքով՝ առաջիկա տարիներին ՀՀ-ում սպասվում է հողի գնի աճ, որը պայմանավորված է լինելու տարբեր հանգամանքներով: Այս մասին ԱԺ-ում Հողային օրենսգրքում լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Գևորգ Պապոյանը:

«Քանի որ ժամանակը կարճ է, ուզում եմ այդ հանգամանքներից մեկին անդրադառնալ: Դա նրանով է պայմանավորած, որ առաջիկայում ճանապարհների ապաշրջափակման հետ կապված Հայաստանից գյուղմթերքի արտահանման հնարավորություններն էականորեն ավելանալու են, ինչը բնականաբար բերելու է մշակվող հողերի հանդեպ պահանջի ավելացման և, բնականաբար, դա էլ բերելու է հողի գնի ավելացման»,- հայտարարեց պատգամավորը:

Ըստ Պապոյանի՝ պետության առաջիկա տարիների քաղաքականությունը պետք է լինի այդ ոլորտում պետական ներդրումների իրականացումը, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում: