գլխավոր Գլխավոր 2020 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը․ ՊԵԿ

2020 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ:

Հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2020-ին կազմել են 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար  դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ մուտքերով:

Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա»-ն: