գլխավոր Քաղաքականություն ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. Aysor.am

ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. Aysor.am

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։

«Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով», – Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։

ԱԱԾ-ն այս դեպքի առնչությամբ հուլիսի 31-ին հայտարարությամբ էր հադես եկել՝ նշելով, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:

ԱԱԾ-ում բացատրություն տալուց հետո Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր՝ «ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում»։